Ծիծեռնակաբերդում խաղատուն կառուցվելու է

- in Կեղտոտ լվացք
Arman Sahakyan

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում խաղատուն չի կառուցվի: Կառուցապատման աշխատանքները կիրականացվեն «Հրազդան» մարզադաշտից դեպի Լենինգրադյան փողոց տանող խճուղու հարակից տարածքներում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Նրա խոսքով, ցանկացած կառուցապատում միայն օժանդակելու է համալիրի պահպանմանը: «Օրենքը չի արգելում խաղատուն կառուցել կառուցապատվող տարածքում, եթե կառուցապատողն իր վրա պարտավորություն է վերցնում 100 միլիոն դոլարի ներդրում կատարել: «Համալիրի պահպանման ծախսերը չափազանց մեծ են, և պետությունը չի կարող ստանձնել այդ ծախսերը»,- հայտարարեց Արման Սահակյանը:

Փաստորեն, Ծիծեռնակաբերդի տարածքում խաղատունն այնուամենայնիվ կառուցվելու է: Հիշեցնենք, որ անցած հինգշաբթի ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Շարմազանովը լրագրողներին պաշտոնապես հայտարարել էր, իշխանության անունից, որ համալիրի տարածքում խաղատուն չի կառուցվելու:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20