Կես տարում Ռուսաստանի եկամուտները նավթի վաճառքից նվազել են 40 տոկոսով

- in Տնտեսական
Navt

Ռուսաստանից հում նավթի արտահանումը գնային արտահայտությամբ 2015թ. հունվար – հունիս ամիսներին 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 40,7%-ով՝ մինչև 48,103 մլրդ դոլար: «Դոժդ»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունում:

Կես տարում նավթի արտահանման ֆիզիկական ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9,8%-ով (120,513 մլն տոննա)՝ մինչև 109,75 մլն տոննա:

Հեռավոր արտասահմանի երկրները 6 ամսում արտահանել են 109,2 մլն տոննա հում նավթ: Մատակարարումների արժեքը կազմել է 44,982 մլրդ դոլար: 2014թ. հունվար-հունիսին այն կազմել է 76,298 մլրդ դոլար: ԱՊՀ երկրներ նավթի արտահանման եկամուտները նվազել են մինչև 3,121 մլրդ դոլար (նախորդ տարվա 4,769 մլրդ դոլարի փոխարեն): Այնտեղ փոխադրել են 11,3 մլն տոննա նավթ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20