Հայաստանը կին բնակչության գերակշռության ցուցանիշով 7-րդն է աշխարհում

Axjik

Աշխարհում ամենից շատ կին բնակչություն ունեցող երկիրը Կարիբյան ծովում գտնվող Մարտինիկան է, որտեղ 100 տղամարդուն բաժին է ընկնում 118.3 կին: 

Այս մասին նշվում է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի հրապարակած տվյալներում:

Հաջորդը Լատվիան է, Լիտվիան, Կյուրասաոն, Գուատելուպեն, Ուկրաինան և Հայաստանը:

ՄԱԿ-ի հրապարակած տվյալների համաձայն` Հայաստանի Հանրապետությունում 100 տղամարդուն բաժին է ընկնում 115.5 կին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20