Հայ աղջկան ամուսնության առաջարկ են արել Արարատի գագաթին

- in Հասարակություն
Canotutyun

Հայ աղջկան ամուսնության առաջարկ են արել Արարատ լեռան գագաթին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 5-ին Արարատ լեռան գագաթ հասած արշավախմբի մասնակից Ահարոն Քամմինգսն իր հայ ընկերուհուն` Պերճուհի Կաժոյանին, ամուսնության առաջարկ է արել:

«Արարատ բարձրանալիս յուրաքանչյուր քայլը շատ հուզիչ էր, մանավանդ` գագաթին, որտեղ հավելյալ դժվարություն էր թթվածնի պակասը: Հասնելով գագաթին` բոլորս գրկախառնվել էինք և անչափ հուզված էինք: Ընկերս իր հեռախոսը տվեց ընկերուհուս ու խնդրեց, որ նկարի: Այդ պահին ընկերս սկսեց հուզիչ ճառ ասել, սակայն ես արդեն բառերը չէի լսում, և այնուհետ ծնկի իջավ՝ Արարատի գագաթին», –«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Պերճուհի Կաժոյանը:

Կանանց իրավունքնորի պաշտպանության ոլորտում աշխատող Պերճուհին հավելեց, որ, ինչպես և ցանկացած հայ, նա էլ է երազել բարձրանալ Արարատ լեռան գագաթը: Այս տարվա մարտից զույգն սկսել է մարզվել՝ բարձրանալով  Հայաստանի տարբեր լեռներ: Եվ վերջապես օգոստոսի 2-ին լեռան ստորոտից ճանապարհ են ընկել և օգոստոսի 5-ին հասել են գագաթ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20