Հին և հնացած դեմքեր բարեփոխումների դաշտում

- in Ով ով է ...

Կարկուտից հետո բերքը փչանում է և որոշ վերավաճառող առևտրականներ փորձում են փչացած բերքը ամեն գնով վաճառել: Ոմանց մոտ այն ստացվում է:

Անկախացումից հետո քաղաքական դաշտում հայտնվել են մարդիկ, որոնց բարոյաքաղաքական դիմանկարը անընդհատ շպարվում է և մատուցվում է հանրությանը իբրև նոր գաղափարախոսության կրող, նոր քաղաքական գործչի կերպար և ի վերջո բարեփոխված հայ քաղաքական մտքի արժեհամակարգի ներկայացուցիչ:

Սակայն այա ամենը խաբկանք է, քանզի մարդը ընդամենը փոխել է կոստյումը և սանրվածքը: Մնացածը հին փալանն է:

Այո, հին փալանն է, քանզի ազգաբնակչության 35%-ը մնացել է աղքատության շեմին, աշխատաուժի 20%-ը գտնվում է գործազուրկների բանակում, իսկ տոկոսի տակ գտնվողները՝ հուսահատ:

Այս ամենը մեր իրականությունն է, որից երես են թեքել իշխանությունում գտնվող և թիմից-թիմ, ակումբից-ակումբ տեղափոխվող շատ քաղաքական լեգիոներներ:

Եվ այս ձևով փորձում են սոցիալական ճգնաժամում գտնվող հանրությանը ներկայացնել սահմանադրական բարեփոխումների փաթեթ, որում պահպանվելու է իշխանության գործադիր թևը իր 19 նախարարություններով, չհաշված առընթեր վարչություններն ու կոմիտեները:

Կրճատե՛ք նախարարությունների թիվը և այն կլինի սահմանադրական բարեփոխումներին նվիրված իրական քայլ՝ ի շահ հասարակության գերակշռող մասի բարեկեցության:

Գառնիկ Վաղարշակյան

ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20