ՀՀ կառավարությունն սկսել է «Հայֆիլմ» կինոստուդիան հետ պահանջելու գործընթաց

- in Մամուլ, Մշակույթ
Film

Մեր տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունն սկսել է Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան հետ պահանջելու գործընթաց, որովհետև սեփականատերերը չեն կատարել պայմանագրային պարտավորությանները։

Հիշեցնենք, որ սեփականատերն էին Ջերարդ Գաֆեսճյանը և Բագրատ Սարգսյանը։ Նախորդ տասը տարիների ընթացքում չեն կատարվել խոստացված միլիոնավոր դոլարների ներդրումները, չեն կառուցվել նկարահանման տաղավարներ, կինոստուդիան չի վերազինվել ժամանակակից ու հզոր տեխնիկայով, բավարար քանակով ու անհրաժեշտ որակով չի թվայնացվել հայկական կինոժառանգությունը։ Իսկ այժմ արդեն լրացել է այդ ամենի համար սահմանված վերջնաժամկետը։

Խնդրի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն տրամադրելու համար ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունից մեր թղթակցին առաջարկել են հարցումն ուղարկել գրավոր, իսկ «Սի ԷՍ Ֆիլմզի» («Հայֆիլմի») գլխավոր տնօրեն Խաչատուր Ցոկոլակյանը, լսելով հարցը, միայն պատասխանել է. «Առանց մեկնաբանությունների։

«Հայկական ժամանակ» թերթ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20