Նազարբաևը հայտարարել է նոր իրավիճակի պատրաստվելու մասին

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը տնտեսական քաղաքականության վերաբերյալ քննարկմանը հայտարարել է, թե պետք է պատրաստ լինել նավթի 30-40 դոլար գնին: Այդ մասին տեղեկություն է տարածել Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Նազարբաեւը հայտարարել է, որ առաջիկա տարիներին զարգացող երկրների համար կապիտալի եւ ներդրումների հասանելիությունը սահմանափակ կլինի: Նա միաժամանակ նշել է, որ ղազախական արտադրանքի սպառման շուկան սեղմվում է Ռուսաստանում ու Չինաստանում պահանջարկի թուլացման հետեւանքով:

Նազարբաեւը հայտարարել է տնտեսական կոնյուկտուրայից ելնելով մինչեւ 2018 թվականը տարբեր նախաձեռնությունների հանդեպ մորատորիում հայտարարելու անհրաժեշտության մասին: Այդ ընթացքում նա հանձնարարել է նվազեցնել բյուջեի դեֆիցիտը մինչեւ 1 տոկոս:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20