Պայթյուն՝ Ստամբուլի ոստիկանական բաժանմունքում. 10 վիրավոր

- in Միջազգային
Turkey

Ստամբուլի ոստիկանական բաժանմունքներից մեկում պայթյունի հետևանքով վիրավորվել է 10 մարդ։ 

Հաղորդվում է, որ պայթյունը որոտացել է եռահարկ շենքում՝ տեղի ժամանակով ժամը մոտ 01.00-ին, որից հետո հրդեհ է բռնկվել։ Վնասվածքներ են ստացել 3 ոստիկաններ և ևս 7 քաղաքացիներ։

Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության և հրշեջ բրիգադները։ Ոստիկանությունը փնտրում է հարձակում իրականացրած հանցագործներին։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20