Պաշտոնապես հաստատվել է՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի վերադարձման գործընթացը սկսված է

- in Մամուլ, Մշակույթ
Film
Պետգույքի կառավարման վարչությունից երեկ պատասխանել են մեր գրավոր հարցմանը՝ պաշտոնապես հաստատելով, որ սկսվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի վերադարձման գործընթաց, քանզի գնորդը չի կատարել ստանձնած պարտավորությանները։
Գնորդը, գոնե այս պահին, դեմ չէ «Հայֆիլմը» վերադարձնել պետությանը։ Սա, թերևս, առաջին դեպքն է, երբ սեփականաշնորհումից հետո որոշվում է հետ պահանջել օտարված գույքը։ Պետգույքի կառավարման վարչությունից մանրամասնել են, որ «Հայֆիլմ» գույքը 2005թ. օտարվել ու վաճառվել է ընդամենը 350 միլիոն դրամով, իսկ բաժնետոմսերի շուկայական զինը կազմում է շուրջ 1 միլիարդ 276 հազար դրամ:
«Հայկական ժամանակ» թերթ
Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20