Պուտինն ու Ռուսաստանը զիջել են ԱՄՆ-ին ու Օբամային

- in Միջազգային
Putin

Ռուսաստանում սոցհարցումների աներեւակայելի ռեկորդներ արձանագրող Պուտինի գործերն այդքան էլ լավ չեն միջազգային սոցիոլոգիայում: Pew Research Center ընկերության 40 երկրում իրականացված սոցհարցման տվյալը Պուտինի եւ Ռուսաստանի համար ոգեւորիչ չէ:

45 հազար հարցվածների միայն 30 տոկոսն է լավ արտահայտվել Ռուսաստանի մասին: Ընդ որում, Պուտինը հեղինակություն ունի միայն յուրաքանչյուր չորորդ հարցվածի մոտ: Ռուսաստանի հանդեպ առավել բացասական են արտահայտվում Լեհաստանում եւ հորդանանում՝ վատ կարծիքի է 80 տոկոսը:

Սոցիոլոգները դա Լեհաստանի դեպքում բացատրում են պատմական խնդիրներով, իսկ Հորդանանի պարագայում՝ Սիրիայի առաջնորդ Ասադին Ռուսաստանի աջակցությամբ:

Ռուսաստանի հանդեպ բացասական վերաբերմունքի 74 տոկոս է Իսրայելում, 73 տոկոս Ճապոնիայում, 72 տոկոս Ուկրաինայում, 70-ական տոկոս Գերմանիայում եւ Ֆրանսիայում: ԱՄՆ-ում Ռուսաստանի հանդեպ բացասական է արտահայտվել հարցվածների 67 տոկոսը: Երկու տարի առաջ այդ ցուցանիշը եղել է 37 տոկոս: Դրական արտահայտվում է ամերիկացիների 22 տոկոսը:

Ռուսաստանի հանդեպ առավելագույն դրական վերաբերմունք Վիետնամում է՝ 75 տոկոս: Հիշեցնենք, որ Վիետնամն օրեր առաջ Ազատ առեւտրի համաձայնագիր կնքեց ԵՏՄ հետ: Ընդ որում, Ռուսաստանի մասին 50 տոկոսից ավելի դրական արտահայտվել են ընդամենը երկու երկրում՝ Չինաստան եւ Գանա: Չինաստանում դրական է արտահայտվել հարցվածների 51 տոկոսը, Գանայում՝ 56: Մի շարք այլ երկրներում, Պակիստան, Հնդկաստան, Արգենտինա, Պերու եւ աֆրիկյան պետություններ, հարցվողները դժվարացել են վերաբերմունք արտահայտել Ռուսաստանի հանդեպ:

Pew Research Center-ը հայտնում, է, որ աշխարհի գրեթե բոլոր տարածաշրջաններում ԱՄՆ ունի մեծ հեղինակություն, քան Ռուսաստանը: Եվրոպայում այդ ցուցանիշը կազմել է 69 տոկոս՝ ընդդեմ 26-ի, Աֆրիկայում՝ 79 տոկոս ընդդեմ 37-ի, Լատինական Ամերիկայում՝ 67 տոկոս ընդդեմ 29-ի, Ասիա-Խաղաղօվկիանոսյան ռեգիոնում 66 տոկոս ընդդեմ 37-ի: Միայն Մերձավոր Արեւելքում երկու պետություններին էլ վերաբերում են բացասական՝ ընդամենը 29 եւ 25 տոկոս համակրանք համապատասխանաբար:

Սոցհարցման հեղինակները նշում են, որ ավելի վատ է Պուտինի վարկանիշը աշխարհում: Նրա մասին բացասական են արտահայտվել հարցվածների 58 տոկոսը: Պուտինն ամենամեծ հակակրանքն ունի Իսպանիայում՝ նրա մասին վատ է արտահայտվել 92 տոկոսը, Լեհաստանում՝ 87 տոկոսը, Ֆրանսիայում՝ 85 տոկոսը, Ուկրաինայում՝ 84 տոկոսը, Ավստրալիայում՝ 81 տոկոսը:

Պուտինի մասին քիչ ավելի հարաբերական է կարծիքը Ասիայում, Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում: րինակ նրա հանդեպ դրական է տրամադրված վիետնամցիների եւ վենեսուելացիների 70 տոկոսը: Պերույում նրա հանդեպ բացասաբար է տրամադրված 52 տոկոսը, իսկ ԱՄՆ նախագահ Օբամայի ծննդավայր Քենիայում՝ 45 տոկոսը:

ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման իր միջազգային հեղինակությամբ գերազանցում է Պուտինին: Եվրոպայում նա ունի 75 տոկոս համակրանք, այն դեպքում, երբ Պուտինն ընդամենը 15 տոկոս: Աֆրիկայում Օբամայի եւ Պուտինի հեղինակությունը կազմում է համապատասխանաբար 77 եւ 32 տոկոս, իսկ բուն ԱՄՆ-ում՝ 41 եվ 21 համապատասխամաբար: Միայն Մերձավոր Արեւելքում է նրանց վարկանիշը մոտ՝ Օբամա 36 տոկոս, Պուտին՝ 25:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20