Ռուսական երկաթուղիներ ընկերության նախագահը թողնում է պաշտոնը

- in Հասարակություն
Haravkovkasyan erkatuxi

Այսօր ՌԴ Կալինինգրադի մարզի նահանգապետի պաշտոնակատարը հայտարարել է, որ Ռուսական երկաթուղիներ ընկերության ղեկավար Վլադիմիր Յակունինը համաձայնվել է առաջադրվել ՌԴ Դումայի վերին պալատի՝ Սենատի անդամության թեկնածու:

Դա նշանակում է, որ Յակունինը թողնելու է Ռուսական երկաթուղիներ ընկերության նախագահի պաշտոնը:Հիշեցնենք, որ նա վերջերս հայտարարել էր, թե հայ-իրանական երկաթուղու կառուցումը նպատակահարմար չէ տնտեսական առումով, այն ոչ մի տեղ տանող նախագիծ է: Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումն իրականացնում է Ռուսական երկաթուղիներ ընկերությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20