Ռուսաստանը սպասում է, որ Իրանը հետ վերցնի S-300 զենիթահրթիռային համալիրների շուրջ ներկայացրած հայցը

- in Միջազգային
Zenq

Ռուսաստանը սպասում է, որ Իրանը հետ վերցնի S-300 զենիթահրթիռային համալիրների շուրջ ներկայացրած հայցը, որպեսզի լուծի այդ համալիրներն Իրանին մատակարարելու հետ կապված կոնկրետ մանրամասներ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի կառավարությունում բարձրաստիճան պաշտոնյա, որի անունը չի հրապարակվում.

«Դրա (S-300-ների մատակարարման կոնկրետ որոշման) համար առանցքային պահանջը հայցը հետ կանչելն է։ Նրանք դեռ հետ չեն վերցրել հայցը, մենք էլ սպասում ենք։ Մենք չենք կարող միաժամանակ դատական գործընթացի մեջ մտնել և մատակարարումներ իրականացնել նույն պայմանագրով»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանն Իրանին S-300 համակարգերը կմատակարարի մոտ ժամանակներս։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20