Ռուսաստանի վարքը թշնամական է. Պենտագոնի ղեկավար

- in Միջազգային
usa russia

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը համարում է, որ Ռուսաստանի վարքը «շատ ասպեկտներում հանդիսանում է թշնամական:

Մամլո ասուլիսում նա հաստատել է, որ ժամանակակից Ռուսաստանը «շատ կարևոր ասպեկտներում իրեն պահում է թշնամաբար»: Քարթերը նորից կրկնել է իր այն միտքը, որ Ռուսաստանը ներկայացնում է «շատ և շատ լուրջ վտանգ» ԱՄՆ-ի համար: Ավելի վաղ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի նախարար Դեբորա Լի Ջեյմսը նույնպես հայտարարել էր, որ իր կարծիքով «Ռուսաստանը հանդիսանում է ամենամեծ սպառնալիքը» ԱՄՆ-ի և Եվրոպայում նրա դաշնակիցների համար:

Մեկնաբանելով նրա բառերը՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասել է, որ Մոսկվան Վաշինգտոնի կողմից այդպիսի հայտարարությունների «արդեն վարժվել է»: «Մենք, իհարկե, մտահոգված ենք այն բանով, որ ստեղծվում է թշնամության արհեստական մթնոլորտ: Այն բացարձակապես ընդհանուր բան չունի իրականության հետ և ընդհանուր բան չունի այն պլանների և գործողությունների հետ, որոնք ձեռնարկում է Ռուսաստանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20