Վերակենդանացնելով Հայաստանի «Շվեյցարիան»՝ առողջավայր Դիլիջանը

- in Հրապարակ
Gyux

Հայաստանի մայրաքաղաք Երևանից մոտ 90 կմ հյուսիս-արևելք ուղևորվելով՝ մայրուղին նեղանում է լեռնային ճանապարհներում, քանի որ սկսվում է Տավուշի մարզը, որը հայտնի է իր առողջարանային Դիլիջան քաղաքով։

Տարվա սեզոնին անհամապատասխան շոգ և խոնավ ամառը հանգստացողներին ուղղորդում է «Հայաստանի Շվեյցարիա»՝ Հայաստանից, սահմանակից Վրաստանից, Ռուսաստանից և Իրանից, ինչպես նաև Եվրոպայի տարբեր հատվածներից։ Ինչպես Тhe Huffington Post-ում գրում է PR-ի և սոցիալական մեդիաոլորտի ռազմավար Ջեկի Աբրամյանը՝ նրանք գալիս են այստեղ տեսնելու, թե ինչ են փնտրել Անդրկովկասի ունևորները, երբ այնտեղ կառուցել են իրենց ամառանոցները. կուսական անտառների լեռնային ալպյան օդ, պահպանվող ազգային պարկ և լճեր, բնական բուժիչ աղբյուրներ։ Դիլիջանի հանքային ջուրը շշալցվում ու վաճառվում է երկրով մեկ։

Հոդվածագրի աչքից չեն վրիպել լեռնային ճանապարհի եզրին առևտուր իրականացնողները, ովքեր վաճառում են տեղի հավաքած սնկեր, եգիպտացորեն։ Տևական ճանապարհից հետո հյութեղ եգիպտացորեն ըմբոշխնելը մեծ տպավորություն է գործել հյուրի վրա։

Հոդվածագիրն ուշադրություն է դարձրել Դիլիջանի ճարտարապետական դիզայնին՝ փայտե փորագրված բազրիքներով պատշգամբներ ունեցող տներին։ Դիզայնը ներկայացվել է մոլոկանների կողմից 19-րդ դարում, ովքեր Ռուսաստանից գալով հաստատվել էին Դիլիջանում։

Այժմ քաղաքում 12 հազար մարդ է ապրում, մինչդեռ 1980-ականների վերջին նրանց թիվը եղել է 24 հազար։ Զբոսաշրջային նվազող ցուցանիշները դարձել են համատարած գործազրկության և աճող միգրացիայի պատճառ, դա ակնհայտ է բազմաթիվ դատարկ ցուցափեղկերից և վաճառքի հանված տներից։

Չնայած այսօր Դիլիջանն ամայացած է, սակայն նորաբաց բարերը, ռեստորանները, հյուրանոցները նոր շունչ են հաղորդել։ Շատերը քաղաքի առաջիկա միջազգայնացման բումի հույսեր ունեն։ Առողջավայրին ուշադրություն դարձնողների շարքում կան ձեռնարկատերեր և բարերարներ, ովքեր ունեն տնտեսական վերածննդի մեծ պլաններ՝ ողջ տարածաշրջանի համար Դիլիջանը կրթական, մշակութային, ժամանցի և ֆինասնական հանգույցի վերածելու համար։

Անդրադարձ է կատարվում ԿԲ հետազոտական և թրեյնինգ կենտրոնին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղին, սակայն ավելի կարևոր է այն, որ ընթացքի մեջ են զանգվածային մշակութային և տնտեսական ծրագրերը, որոնք իրականացվում են «Հայաստանի զարգացման հեռանկարներ» բարեգործական հիմնադրամի և բարերարներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի հիմնադրած «Դիլիջանի զարգացման հիմնադրամի» կողմից։

Կինոթատրոնները վերամիավորում են համայնքն ու այն կենսունակ դարձնում։

Անհատների, կազմակերպությունների և բարերարների կախատեսումներով, տեսլականով ու խորին համոզմամբ՝ հավանաբար այսօրվա Դիլիջանը կվերականգնի իր երբեմնի համբավն ու կգերազանցի սպասելիքները։ Ավելի քան հաստատ՝ արժե սպասել։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20