Ցանցահենները տվյալներ են հրապարակել «ամուսնական դավաճանությունների» կայքից

- in Հասարակություն
Davachanutyun

«Ամուսնական դավաճանությունների» Ashley Madison կայքից տվյալներ են հրապարակվել համացանցում։ 

Հաղորդվում է, որ համացանց է արտահոսել 9.7 գբ ծավալով արխիվը, որը պարունակում է մուտքաբառեր և գաղտնաբառեր, ինչպես նաև կայքից օգտվող 32 անձանց անուններ և հասցեներ, 2007 թվականից ի վեր քարտերով հաճախորդների վճարումների պատմություն։

Հետաքննությունների դաշնային բյուրոյին հետաքննչական աշխատանքներում միացել են Avid Life Media ընկերությունը և կանադական ոստիկանության մի քանի դեպարտամենտներ։

Ashley Madison-ի փոխանցմամբ՝ իրենց ծառայություններից օգտվում են ավելի քան 50 երկրների մոտ 37 մլն օգտատերեր։

Կայքը պատկանում է կանադական Avid Life Media ընկերությանը, որը ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20