Օբաման ընտանիքի հետ հանգստանալու է մեկնել Ատլանտյան օվկիանոսում գտնվող կղզի

- in Միջազգային
Barak Obama

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընտանիքի հետ լքել է Վաշինգտոնը և արձակուրդի մեկնել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում գտնվող Մարթաս-Վինյարդ առողջավայր:

Պաշտոնապես նախագահի արձակուրդը սկսվում է օգոստոսի 8-ից, սակայն նա Վաշինգտոնը լքել է ուրբաթ երեկոյան: Նախատեսվում է, որ նա մայրաքաղաք կվերադառնա օգոստոսի 23-ին:

Նշվում է, որ Օբաման լքել է Սպիտակ տունը կնոջ և կրտսեր դստեր հետ: Ընտանիքին ուղեկցում են Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը և Սպիտակ տան ավագ խորհրդական Վալերի Ջարեթը:

Մարթաս-Վինյարդը Ատլանտյան օվկիանոսում գտնվող ոչ մեծ կղզու վրա է: ԶԼՄ-ները հայտնում են, որ նախագահն ընտանիքի հետ կապրի 12 մլն դոլար արժողությամբ 7 սենյականոց առանձնատանը՝ տեղակայված 4 հա տարածության վրա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20