Օբաման սկսել է «աստղերի» օգնությամբ ծրագրել իր ապագա կյանքը նախագահականից հետո

Barak Obama

Այս տարվա փետրվարից նկատելի են դարձել Սպիտակ տան ներսում և դրանից դուրս գործադրվող ջանքերը. նախագահը, առաջին տիկինը և բարձրաստիճան մի քանի խորհրդականներ հետնախագահական կյանքի, ենթակառուցվածքների և ֆոնդի սցենար են մշակում, ինչը նրանց գնահատմամբ, կարող է արժենալ մոտ միլիարդ դոլար:

Այդ մասին գրում է The New York Times-ը՝ հիշեցնելով արդյունաբերության տարբեր ճյուղերի «աստղերի» հետ Օբամայի նախաճաշը: Հրավիրվածներն այլ թեմաների հետ մեկտեղ սկսեցին քննարկել, թե ինչ պետք է անի Օբաման Սպիտակ տնից հեռանալուց հետո: Առաջարկվել են Օբամայի գործունեության տարբերակներ միջազգային արենայում՝ Կուբայի հետ քաղաքական հարաբերությունների բարելավումից, Իրանի հետ միջուկային համաձայնագրից, Ռուսաստանի հետ առերեսումից և Իրաքում ու Աֆղանստանում ամերիկյան զորքերի թվի կրճատումից հետո:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20