2015-ին Հունաստանում և Իտալիայում փախստականների ընդունման կենտրոններ կբացվեն

Angela Merkel

Մինչև ընթացիկ տարվա ավարտը Հունաստանում և Իտալիայում փախստականների գրանցման կենտրոններ կստեղծվեն՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին հանդիպելուց առաջ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Մենք խոսում էինք այն մասին, որ այն պետություններում, որտեղ հատկապես մեծ է փախստականների ներթափանցման ալիքը՝ մասնավորապես Հունաստանում և Իտալիայում, համատեղ ուժերով կստեղծվեն փախստականների գրանցման կենտրոններ: Հիմա դա պետք է հնարավորինս արագ արվի, նույնիսկ հենց ընթացիկ տարում, մենք չենք հանդուրժի հետաձգումներ»,- ասել է Մերկելը:

EC Frontex գործակալության տվյալներով՝ 2015-ի սկզբից ԵԽ-ի տարածք են ժամանել 340 հազար գաղթականներ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20