Ադրբեջանը մեծացնում է ռազմական ծախսերը

Zenq

Ադրբեջանը ծրագրում է 2016 թվականին պաշտպանական ոլորտին հատկացնել 1 միլիարդ 837.8 միլիոն մանաթ (մեկ մանաթը հավասար է 0.95 դոլարի)։ Այդ մասին նշված է Ադրբեջանի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ, որը հրապարակել է երկրի ֆինանսների նախարարությունը։

Հաջորդ տարվա համար պաշտպանական ծախսերը, 2015 թվականի բյուջետային կանխատեսման համեմատ, աճել են 59.3 միլիոն մանաթով (3.3 տոկոս), իսկ 2015 թվականի բյուջեի կատարման նախագծի համեմատ՝ 77.8 միլիոն մանաթով (4.4 տոկոս)։

Ընդհանուր առմամբ 2016 թվականին պաշտպանության ու անվտանգության, դատական իշխանությունների, իրավապահ մարմինների ու դատախազության ոլորտներին նախատեսվում է ուղղել պետբյուջեի ընդհանուր ծախսերի 18.3 տոկոսը։ 2016 թվականի համար Ադրբեջանի պետբյուջեում եկամուտները կանխատեսվում են 14 միլիարդ 566 միլիոն մանաթի մակարդակի, իսկ ծախսերը՝ 16 միլիարդ 264 միլիոն մանաթի մակարդակի վրա։

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.