Ադրբեջանն օգտագործում է ԼՂ հակամարտությունը մարդու իրավունքների ոտնահարումները կոծկելու նպատակով

Paterazm

ԵԱՀԿ մարդկային չափման հարցերով համաժողովի (HDIM) շրջանակում ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դանիել Բեյերը խոսել է Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Բեյերը նշել է, որ Ադրբեջանի հասարակության մեջ կա լուրջ անկում, որը պայմանավորված է ադրբեջանական կառավարության և միջազգային հանրության միջև վստահության բացակայությամբ: Դանիել Բեյերի խոսքով` ղարաբաղյան հակամարտությունն օգտագործելը Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումները ստվերելու համար ո’չ լուրջ է, ո’չ էլ օգտակար:

Spread the love