Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծի դեպքով բերման է ենթարկվել երեք մարդ

Dzernashxta

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծի ենթարկելու դեպքով բերման են ենթարկվել Ա. Գրիգորյանը, Հ. Պետրոսյանը և Ա. Սարգսյանը: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ին հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Սեպտեմբերի 21-ին` ժամը 14.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Աբովյան փողոցում արյունոտ վիճակում տղամարդ է ընկած: Հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1962թ. ծնված Սմբատ Հ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին վերջինս հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 14.45-ին, Աբովյան փողոցի թիվ 2/1 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձինք ձեռքերով և ոտք երով հարվածել են իր մարմնի տարբեր մասերին: Կատարվում է հետաքննություն:

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Սմբատ Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.