Ազգային անվտանգության ռազմավարության վերանայում չի նախատեսվում

Eraguyn

Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարության վերանայում չի նախատեսվում, այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին:

Փոստանջյանը հարցեց, թե աշխարհում ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն չկա՞, որպեսզի կառավարությունը փոփոխի 2007 թվականին ընդունված այդ ռազմավարությունը: Պատգամավորն ասաց, որ երբ այս փաստաթուղթը հաստատվել է, չկային ԵՏՄ-ին անդամակցության հարցը, արևելքի հեղափոխությունները և այլ խնդիրներ:

«Մենք ուսումնասիրում ենք հարցը և այս պահին նպատակահարմար չենք համարում փոփոխություններ կատարելու: Նման փաստաթղթերը երկարատև են քննարկվում ու մշակվում»,- պատասխանեց Դավիթ Հարությունյանը:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.