Անդորրագրերում առանձին նշված են լինելու բաժանորդների կողմից վճարման ենթակա գումարները

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դեռևս սեպտեմբերի 11-ին բնակիչ – բաժանորդների օգոստոս ամսվա սպառած էլեկտրաէներգիայի դիմաց կատարվելիք վճարումների մասին տվյալները փոխանցել է բանկերին և փոստային բաժանմունքներին:

«Մենք արդեն բանկերին և փոստային բաժանմունքներին ուղարկել ենք ՀԷՑ-ի բաժանորդների ծախսերը հաշվարկող ծրագրային փաթեթը. այդ ծրագրին հարմարվելու համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ յուրաքանչյուր բանկին, որից հետո քաղաքացիները կկարողանան վճարել օգոստոս ամսվա սպառած էլեկտրաէներգիայի դիմաց»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը` հիշեցնելով, որ հասարակ սպառողները, ինչՍ ես նաև այն փոքր ու միջին ձեռնարկությունները, որոնք սպառում են մինչև 500 կիլովատ էլեկտրաէներգիա, վճարելու են հին սակագնով:

Նա նշեց նաև, որ բնակիչ – բաժանորդներն իրենց անդորրագրերի վրա հնարավորություն կունենան տեսնել ծախսած էլեկտրաէներգիայի արժեքը նոր սակագնով, ինչպես նաև հաշվիչի ցուցմունքները. «Անդորրագրերում առանձին նշված են լինելու բաժանորդների կողմից վճարման ենթակա գումարները, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորվող գումարը»,- նկատեց Սարջանյանը:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.