Ասադը պետք է հեռանա

Barak Obama

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում: Ելույթի սիրիական խնդրին նվիրված հատվածում Օբաման քննադատել է այն գործիչներին, ովքեր կոչ են անում սահմանափակել քաղաքացիական ազատությունները հանուն ահաբեկչության դեմ պայքարի:

Ըստ Օբամայի, այդ տրամաբանությամբ շարժվելու դեպքում պետք է պաշտպանեն Ասադի պես բռնակալներին, ովքեր ինքնաշեն ռումբեր են նետում սեփական ժողովրդի վրա պարզապես այն պատճառով, որ նրանց այլընտրանքն ավելի վատն է:

ԱՄՆ նախագահը նշել է, որ պատրաստ է սիրիական ճգնաժամի հարցով համագործակցել Ռուսաստանի ու Իրանի հետ., սակայն շեշտել է, որ նախապատերազմյան ստատուս-քվոյին վերադարձ չի կարող լինել:

Օբաման նշել է, որ փոխզիջման հասնելու համար անհրաժեշտ է, որ Ասադը հեռանա իշխանությունից, նոր կառավարություն ձևավորվի, որը կհամապատասխանի սիրիացի ժողովրդի շահերին:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.