Բալոյանն անդրդվելի է. «պարտադիր» բողոքարկելու է

dat

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը մերժեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի բողոքի քննությունն ընդդեմ լրագրող, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի:

Վճռի հրապարակումից հետո, ի պատասխան մեր հարցին, թե բողոքարկելու է արդոք դատավճիռը, Բալոյանը կարճ կապեց. «Պարտադիր»:

Նախորդ դատական նիստից հետո իրավապաշտպանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը կարծիք էր հայտնել, որ դատարան դիմելով Բալոյանը փորձում է պաշտպանվել Փաստաբանների պալատռի կողմից իր դեմ հարուցված կարգապահական վարույթից. «Ժաննա Ալեքսանյանի հրապարակումից հետո փաստաբանների պալատի նախագահը կարգապահական վարույթ է հարուցել Բալոյանի նկատմամբ եւ մի գուցե Բալոյանը դատարան դիմելով փորձել է պաշտպանվել այդ կարգապահական վարույթի հնարավոր բացասական ու իր համար անբարենպաստ հետեւանքից: Այսինքն, վարույթի լուծումը կախվածության մեջ է դրվել դատական վարույթից»:

Հիշեցնենք, Փաստաբանների պալատը կարգապահական վարույթ էր հարուցել Ժաննա Ալեքսանյանի www.Forrights.am կայքում հրապարակված «Արա, ես քեզ հետ տղայականով եմ խոսում, ոչ թե որպես փաստաբան» հոդվածի հիմքով: Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական նիստից հետո Ռուբեն Բալոյանը դատարանի բակում դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին սպառնալից տոնով ասել էր՝ «Արա, ես քո հետ տղայականով եմ խոսում, ոչ թե որպես փաստաբան»:

Բալոյանը հրաժարվում էր, թե ինքը «արայով» է խոսել, սակայն նախորդ դատական նիստում դատարան հրավիրված վկաները հաստատեցին նրա՝ փաստաբանին ոչ վայել խոսելաոճը: Բալոյանը հայց էր ներկայացրել Ժաննա Ալեքսանյանի դեմ՝ պնդելով, որ լրագրողը վիրավորել և զրպարտել է իրեն:

Անի Գևորգյան; Forrights.am

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.