Թուրքիայի ընդդիմությունը պահանջում է տեղեկություններ տրամադրել զոհերի և վիրավորների վերաբերյալ

Turkey

Թուրքիայի երկու ընդդիմադիր կուսակցությունները իշխանությանը կոչ են արել տեղեկություն տրամադրել երկրում արգելված Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության զինյալների կողմից թուրք զինվորականների վրա իրականացրած հարձակումների ժամանակ զոհերի և վիրավորների վերաբերյալ:

Թուրքիայի գլխավոր շտաբի հայտարարության համաձայն՝ նախորդ օրը երկրի հարավ-արևելքում գտնվող Հաքարի նահանգի Դագլիջա շրջանում զինյալների կողմից տեղադրված մերձճանապարհային ականների վրա զինվորներով լի երկու զրահամեքենա է պայթել: Զոհերի և վիրավորների մասին հայտարարվել է՝ առանց ճշտելու նրանց թիվը: Թուրքական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ զոհերի թիվը 16 է: Իսկ Քրդական աշխատավորական կուսակցության մոտ կանգնած Firat գործակալությունը տեղեկացնում է 31 զոհի և 6 վիրավորի մասին:

«Թուրք ժողովուրդը ցանկանում է իմանալ ճշմարտությունը, որը թաքցվում է: Իշխանությունը պետք է անմիջապես հանրությանը հայտնի մեր նահատակների մասին»,- ասվում է Ազգային Շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բախչելիի հայտարարության մեջ:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.