Թուրքիայում զինամթերքի պահեստ է պայթել

Turkia

Թուրքիայում սեպտեմբերի 16-ին,տեղական ժամանակով ժամը 14:00-ին, պայթել է քրդերով բնակեցված Դիարբեքիրի Սիլվան թաղամասում տեղակայված զինամթերքի ամենամեծ պահեստներից մեկը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, պահեստը պատկանում էր Թուրքիայի հատուկ ծառայություններին: Պայթյունի արդյունքում ուժգին հրդեհ է ծագել: Միջադեպի վայր մեծ թվով շտապօգնության բրիգադներ եւ հրշեջ մեքենաներ են ժամանել: Պայթյունի պատճառների եւ հնարավոր տուժածների մասին ոչինչ չի հայտնվում:

Թուրքական ԶԼՄ-ները շտապել են ենթադրել, որ պայթյունը, հնարավոր է, ահաբեկչական գործողություն է, որն իրագործել են Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինված թեւի մարտիկները:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.