Ինչպես պարզամիտ հայերը հասան այսօրվա ցավալի, թշվառ վիճակին

Eraguyn

Հայ գրող, հրապարակախոս Ռափայել Պատկանյանը «Վարդապետարան Հայաստանի Ազատության» (1883 թ.) ծրագրային գործում ներկայացրել է հայ ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոսությունը:

Իսկական հայը նա է, ով անկեղծ բաղձանք ունի և նպաստում է Հայաստանի անկախությանը: Մնացեալները ԱՌՄԵԱՇՔԱՆԵՐ են, այսինքն ոչ միայն անպիտան հայեր, այլև անպիտան մարդիկ:

Ի՞նչ հնարքներով հայ ազգը պետք է ազատի Հայաստանն օտարի ձեռքից. Հնարքները զանազան են, նայած հանգամանքներին – երբեմն սեփական զենքով, երբեմն փողով, երբեմն էլ օտարի օգնութեամբ:

Հայի թշնամին նա է, ով աշխատում է հայերին հեռացնել Հայաստանից և սուտ արհավիրքներով վհատեցնում է նրան` իր ազգաշեն գործում: Իսկ հայի բարեկամը նա է, որ դյուրացնում է այդ գործը կամ իրենց աշխարհը վերադառնալը, կամ հորդորում է իր աշխարհի մեջ հաստատուն մնալու:

Ի՞նչ վիճակի մեջ կհայտնվեն հայերը, եթէ Հայաստանը չազատագրեն: Եթէ հայերը Հայաստանը չազատագրեն, ապա նրանք շատ շուտով (գուցե 50 տարուց) կբնաջնջվեն աշխարհիս երեսից:
Հայերը ցանկացած օտար պետությունում ստրուկ են, քանի որ նրանց օրենքների կազմավորելուն անմասն են եղել:

Ամենագլխավոր հայկական առաքինությունն է. 1) տնով-տեղով գաղթել դեպի Հայաստան. 2)իր բոլոր ոժերը կիրառել,հորդորել իր ծանոթ հայերին վերադառնալ Հայաստան. 3)համոզել և օգնել ամեն մի հայի Հայաստանի մեջ սեփական անշարժ գույք և հող գնելու. 4)Ուժ ու եռանդ ներդնել Հայաստանում արվեստաբանական ու հողագործական դպրոցներ հիմնադրելու:

Ո՞ր խոսքերն է պետք դուրս նետել Հայոց լեզվից. Հայոց լեզվից, պետք է առմիշտ դուրս նետել վհատեցնող, հուսահատական, ազգի վարկը ստորացնող, խորամանկություն (աչքակապություն) սերմանող խոսքերր, առածները, խրատները և խորհուրդները. «Հայը թակե Վարդանին, թուրքը թակե Վարդանին», «որտեղ հայ, այնտեղ վայ», «Էլի հայություն արիր» (այսինքն դարձյալ ամենավատթար գործ արեցիր), «հաստն ու բարակ մեկ գին է, վայ է բարակ մանողին», «հայերր անմիաբան են»,«որտեղ հաց, այնտեղ կաց»:

Հայերի անկախութեան չորս անգամ կորչելու պատճառները միևնույնն էին. նախ Հայաստանի հողը պատկանում էր 300-400 մեծամեծների (նախարարների) և ոչ թե իր միլիոնավոր ժողովրդին, և երկրորդ հայերի խելքր չբավարարեց ազգային դրական օրենքներ հորինելու: Հայոց ազգը չուներ ո՛չ սեփական հող և ո՛չ օրենք: Նրա հարևան տերություններին շատ դյուրին էր ընկճել մի ազգ, որ զրկված էր և՛ իրավունքից, և՛ սեփականությունից. իսկ հայ ազգի համար օտարների լուծը ոչնչով ավելի ծանր ու դառը չէր, քան թե համազգի նախարարների լուծը:

Ի՞նչ են նշանակում այն գեղեցիկ արտոնությունները, որ ժամանակ առ ժամանակ առատաձենորեն շնորհում են օտար պետությունները Հայոց ազգին:

Այն արտոնությունները, որ օտար պետությունները շնորհում են հայերին, նման են թակարդի մեջ դրած այն համով կերին, որով երեխաները բռնում են միամիտ թռչուններին:

Այդպիսի արտոնություններով ամայացավ Հայաստանն իր բնիկ ժողովրդից ու պարզամիտ հայերը, հասան այսօրվա ցավալի թշվառ վիճակին:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.