Ինտեր ՌԱՕ-ն ցանկանում է դուրս գալ «Բաղրամյան պողոտայի» հարվածի տակից

- in Իրավունք, Կարծիք

Կովկասի հարցերով ռուս փորձագետ Վադիմ Դուբնովը մեկնաբանել է Հայկական էլեկտրացանցերը վաճառելու վերաբերյալ Ինտեր ՌԱՕ ընկերության մտադրությունը:

RUSARMINFO-ի հետ զրույցում Դուբնովն ասել է, որ Հայաստանի համար ոչինչ չի փոխվի, քանի ու ՀԷՑ-ի վաճառքը ոչ կլավացնի, ոչ էլ կվատացնի Հայաստանի էներգեիկայի ոլորտում ստեղծված վիճակը: Ըստ նրա, Ինտեր ՌԱՕ-ն այդ քայլին է գնում հարվածի տակից դուրս գալու համար:

Փորձագետը կարծում է, որ ՀԷՑ-ի վաճառքը կիպրոսյան օֆշորային ընկերությանը թույլ կտա Ինտեր ՌԱՕ-ին դուրս գալ «Բաղրամյան պողոտայի» ուշադրությունից, իսկ բնակչության պահանջներն ուղղվելու են բացառապես Հայաստանի կառավարությանը, որն իրեն «շատ հետաքրքիր ձևով է պահում»:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը քննարկել և հավանություն է տվել ՀԷՑ-ը Կիպրոսում գրանցված «Լիորմանդ Հոլդինգ» ընկերությանը վաճառելու Ինտեր ՌԱՕ-ի հայտին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20