ԼՂ խնդրի լուծումը ճանապարհ կհարթի ողջ տարածաշրջանի զարգացման համար

Turkey

Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայն Ադրբեջանի համար ոչ միայն ընկեր է, այլև՝ ռազմավարական գործընկեր։

Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը տարածաշրջանում ամենակտրուկ զարգացող երկրներից մեկն է. «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ադրբեջանին տարածաշրջանում։ Մենք Ադրբեջանի կողքին ենք և կմնանք նրա կողքին»։

Խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Թուրքիան կողմ է արտահայտվում հարցն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելուն: «Այդ խնդրի լուծումը ճանապարհ կհարթի ողջ տարածաշրջանի զարգացման համար»,- ասել է նա։

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.