Խայտառակ որոշում Գյումրիում

Eraguyn

Գյումրիի ավագանին սեպտեմբերի 4-ին հերթական նիստի ժամանակ որոշել է, որ Դուդկոյի և Բուլվարային փողոցների հատման հրապարակը կոչվելու է «Կուրսկի հրապարակ»:

Այդ տարածքը բարեկարգելու համար կարծես թե գումարներ են տվել ռուսաստանաբնակ հայերը, եւ դրա դիմաց պահանջել այդպիսի անվանում:

Գյումրիի սրընթաց ռուսաֆիկացումը շարունակվում է: Ավետիսյանների ընտանիքի սպանությունն այս գործընթացը սկսելու համար էր: Դրանից հետո Գյումրիում տարածք տրամադրվեց ռուսական բազային: Ըստ ամենայնի, այդ տարածքը շուտով կկոչվի Վալերի Պերմյակովի անունով, ում ձեռքով իրականացվեց այդ օպերացիան:

Գյումրիից ժողովուրդը գլխապատառ փախչում է Ռուսաստան, իսկը պիթոնի երախը նետվող հիպնոսացած նապաստակը: Դատարկ տեղը լցվում է ռուսական անվանումներով փողոցներով ու հրապարակներով, կազակական ինչ որ օբյեկտներով, ռուս զինծառայողների արեալի ընդլայնմամբ:

Երեւում է շուտով Գյումրիի քաղաքային իշխանությունը քաղաքի մուտքի մոտ մի տարածք կկոչի Վոռկուտա: Այնտեղ էլ հայեր կան:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20