Հայաստանում կամ Ադրբեջանում կա՞ արդյոք մի խիզախ Աբրահամ Լինքոլն

James Uorlik

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեմյս Ուորլիքն Instagram-ի և Twitter-ի իր էջերում գրառում է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կլարգավորման վերաբերյալ` ներկայացնելով ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի օրինակը:

«Աբրահամ Լինքոլնը մեզ պատերազմից հաշտության բերեց` վեր բարձրանալով քաղաքականությունից և նոր էջ բացելով մեր պատմության մեջ: Կա՞ արդյոք մի խիզախ Աբրահամ Լինքոլն Հայաստանում կամ Ադրբեջանում, ով  պատրաստ է բերել խաղաղություն և հաշտություն: Տարածաշրջանի ժողովուրդները պատրա՞ստ են կողք-կողքի ապրել խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրել է ամերիկացի համանախագահը` գրառման հետ ներկայացնելով նաև Լինքոլնի լուսանկարը` կիսանդրիի տեսքով:

Գրառումը նա նշել է «Լեռնային Ղարաբաղ հաշտություն», «առաջնորդություն», «Կովկաս» (#NKpeace #leadershipNagorno-#Karabakh #caucasus) հեշթեգերով:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.