ՀԷՑ-ի ազգայնացունը հարցի լուծում չէ

- in Կարծիք

ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարությունը քննարկել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ազգայնացման հարցը:

«ՀՀ էներգետիկ անվտանգության մարտահրավերները» թեմայով քաղաքականության սեմինարին այս մասին հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար պարոն Արեգ Գալստյանը: «Ես կարծում եմ, որ ՀԷՑ-ի նույնիսկ ժամանակավոր ազգայնացումը հարցի լուծում չէ, քանի որ այս պարագայում մենք խնդիրներ ունենք ՀԷՑ-ի ընդհանուր գործունեության հետ կապված, և պետությունը չի կարող ՀԷՑ-ի գործունեության հետ կապված հարցերը ավելի որակով լուծել, քան մասնավոր սեփականատերը:

Իհարկե, ՀԷՑ-ում առաջացած խնդիրների մեջ նաև մեր մեղքն էլ կա և գուցե դրանք չլինեին, եթե ժամանակին կատարեինք լավ մոնիթորինգ` թերությունները հայտնաբերելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնեց նա` հավելելով, որ ՀԷՑ-ի նոր սեփականատիրոջ առջև պետք է հստակ և խիստ պայմաններ դրվեն` հետագայում ներկայիս խնդիրներից զերծ մնալու համար:

Spread the love