Հիվանդանոց դիմած կինը հաշված րոպեների ընթացքում մահացել է

Bzhishk

Yerkir.am-ի տեղեկություններով, այսօր դժբախտ դեպք է գրանցվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում: 25-30 տարեկան մի կին, ով հիվանդանոց է դիմել որովայնի շրջանում ունեցած ցավերի գանգատով, հաշված րոպեների ընթացքում մահացել է:

Կնոջը հասցրել են միայն սոնոգրաֆիա անել, որից հետո վերջինիս ինքնազգացողությունն այնքան է վատացել, որ անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, ուր եւ կարճ ժամանակ անց մահացել է:

Yerkir.am-ի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը հաստատել է կայքի տեղեկությունը` ընդգծելով, որ հիվանդանոց դիմած կինը շատ թույլ է եղել, ճնշումը շատ ցածր է եղել, ամեն ինչ այնքան արագ է եղել, որ բժիշկներն անգամ կնոջը նորմալ հետազոտել չեն հասցրել: Թե որն է եղել կնոջ մահվան պատճառը, դեռ հայտնի չէ:

Այսօր Իջևանի տարածաշրջանի Սևքար գյուղում հուղարկավորել են  գյուղի 49-ամյա բնակչուհու:  Գյուղապետ Թաթուլ Թելոյանից Aravot.am-ը տեղեկացել է, որ չափահաս երեք երեխաների մայրը  մահացել է  2 օր առաջ՝ հին, անսարք մեքենայի  էլեկտրական հոսանքի հարվածից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20