Հոգեբանները պարզել են, թե երբ են մարդիկ ամենից լավ կարողանում խաբել

axjik xabel

Պարզվել է, որ լի միզապարկը մարդուն վերածում է հիանալի ստախոսի։ Դա պարզել են Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները։

Փորձի մասնակիցներին խնդրել են խմել 700 կամ 50 միլիլիետր ջուր։ 45 րոպե անց կամավորները պետք է փորձի ղեկավարին խաբեին։

Պետքարան գնալ ցանկացողներին հաջողվել է խուսափել ստի հայտնաբերումից։ Գիտնականների խոսքով՝ այստեղ կարևոր դեր ունի արգելակման կողմնակի էֆեկտը։ Այն կայանում է նրանում, որ մի ոլորտում ինքնավերահսկումը տարածվում է նաև նույն ժամանակ կատարվող այլ հանձնարարությունների վրա։ Այս դեպքում միզապարկի նկատմամբ վերահսկողությունն օգնել է մասնակիցներին կառավարել խաբելուն մասնակցող բարդ մտավոր գործընթացները։

Իսկ փոքրիկ երեխաները հաճախ ընկնում են վազքի ժամանակ և բավական անշնորհք ձևով են տեղաշարժվում՝ չափահասների համեմատ։ Դրա պատճառը ոչ թե նրանց ոչ հասուն լինելն է, այլ՝ ոտքի երկար չլինելը, ինչը նրա մկաններին խանգարում է կրճատվել։

Լոնդոնում Մեծ Բրիտանիայի Թագավորական անասնաբուժական քոլեջի ներկայացուցիչ Ջիմ Աշերվուդը հայտարարել է, որ երեխաների ոտքերը զգալիորեն կարճ են, քան հասուն մարդկանցը, ինչի պատճառով էլ նրանք ավելի քիչ ժամանակ են անցկացնում գետնից պոկված վիճակում, ինչը նրանց մկաններին ավելի քիչ ժամանակ է տալիս կրճատման ու շարժիչ ուժ մշակելու համար։

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.