Մարալիկում ընտրություններն ավարտվել են, արդյունքներ

Yntrutyun

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում, ուր ևս քաղաքապետի ընտրություններ են, ժամը 20:00-ին բոլոր երեք տեղեմասերը փակվել են:

Հայտնի է, որ թիվ 36/1 ընտրատեղամասում ընտրություններին մասնակցել է 1089, 36/2-ում` 1035, 36/3-ում` 1030, որն ընդհանուր հաշվարկով կազմում է 3154 ընտրող: Մարալիկն ունի 5317 ընտրող: Թե ինչպիսին կլինի ընտրությունների արդյունքը, պարզ կլինի առաջիկա ժամերի ընթացքում:

Հիշեցնենք, որ այստեղ ընտապայքարում են ԲՀԿ-ական Արտակ Ավդալյանը և ՀՀԿ-ական, գործող քաղաքապետ Արտակ Գեւորգյանը:

Մարալիկի քաղաքապետի սեպտեմբերի 13-ի ընտրությունների նախնական արդյունքներով՝ հաղթել է գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ և նույն կուսակցության կողմից առաջադրված Արտակ Գևորգյանը: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում հրապարակված արդյունքների՝ գործող քաղաքապետի օգտին քվեարկել է 1 965 ընտրող, իսկ նրա մրցակցի՝ Մարալիկի քաղաքապետարանի տեսուչ, ԲՀԿ անդամ, ինքնաառաջադրված Արտակ Ավդալյանի օգտին՝ 1110-ը: 70 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.