Մոլդովայում ընդդիմությունը կպահանջի նախագահի հրաժարականը

Brnutyun

Քիշնևում կիրակնօրյա բողոքի ակցիայի մասնակիցները առաջին հերթին կպահանջեն Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի հրաժարականը՝ այսօրվա ցույցում հայտարարել են Սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը և «Մեր կուսակցության» նախագահ Ռենատո Ուսատիյը:

Սոցիալիստները և Ուսատիյի կողմնակիցները մտադիր են կիրակի դուրս գալ բողոքի ակցիայի: Նրանք հանդես են գալիս հօգուտ նախագահի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացման: Ընդդիմության առաջնորդները քաղաքացիներին կոչ են արել արտահայտվել օլիգարխիկ իշանությունների դեմ:

Ուսատիյը նշել է, որ նախագահի հրաժարականի հետ զուգընթաց՝ ցուցարարները կպահանջեն նաև կառավարության, ազգային բանկի ղեկավարի, գլխավոր դատախազության, կենտրոնական ընտրական հանձնաժողովի և այլ պետական ինստիտուտների ղեկավարների հրաժարականները:

Քիշնևում երրորդ շաբաթն է՝ տեղի են ունենում բողոքի ցույցեր: Դրանք կազմակերպել է «Արժանապատվություն և ճշմարտություն» (DA) քաղաքացիական հարթակը: DA-ի ակտիվիստները կողմ են եվրոպական ինտեգրացիային, իսկ սոցիալիստները և «Մեր կուսակցության» կողմնակիցները՝ մոլդովական պետականության ամրապնդմանը և Ռուսաստանի հետ սերտ համագործակցությանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20