Յուվեցի Կարոյի փեսայի համար մեղադրողն 9 տարվա ազատազրկում է պահանջել

dat

Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ընթացող «Վերնիսաժի» գործով դատավարությունն այսօր սկսվել է շուրջ 15 րոպե ուշացումով: Այս մասին «Փաստինֆո»–ն:

Դատավարության սկզբում դատավորը հայտարարել է, որ ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանն իրեն վատ է զգացել, հրավիրվել է շտապ օգնություն: Բժիշկները նրան ներարկում են արել: Այդուհանդերձ, Վալերիկ Հովհաննիսյանը հայտնեց, որ ի վիճակի է մասնակցել դատին:

Դատկան նիստի ընթացքում դատարանն այսօր լսեց մեղադրողի մեղադրական ճառը: Մեղադրող Հ.Սարգսյանը հիշեցրել է, որ 2014թ-ի մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ վիճաբանությունը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Ներսես Մելքոնյանն ու Վալերիկ Հովհաննիսյանն իրենց ավտոմեքենան կայանել են Վարդանանց 22/18 շենքի կայանատեղիի մուտքի դիմաց՝ փակելով ելումուտը:

Իսկ Գոռ Առաքելյանն այդ փաստից զայրացած նախ վիճաբանել էր նրանց հետ, որի ընթացքում միմյանց հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, ապա իր մոտ եղած ապօրինի կերպով ձեռք բերված ու պահվող «Մակարով» տեսակի ատրճանակով կրակել` մարմնական վնասվածքներ հսացնելով Ներսես Մելքոնյանին ու Վալերիկ Հովհաննիսյանին, ինչպես նաև պատահական 3 անցորդների:

Այսպիսով, նշելով, որ 3 ամբաստանյալների հանցանքներն էլ ապացուցված են, մեղադրողը պահանջեց Գոռ Առաքելյանին մեղավոր ճանաչել և դատապարտել ազատազրկման` 9 տարի ժամկետով:

Որպես մեղմացնող հանգամանք մեղադրողը սատարանին միջնորդեց հաշվի առնել Գոռ Առաքելյանի նախկինում դատված չլինելու հագնամանքն ու խնամքին 2 մանկահասակ երեխաների առկայությունը:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.