Նազարբաևն առաջարկել է ստեղծել Թյուրքական ինտեգրման ընդհանուր հիմնադրամ

- in Միջազգային

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Աստանայում անցկացված Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի 5-րդ գագաթնաժողովի ժամանակ առաջարկել է ստեղծել Թյուրքական ինտեգրման ընդհանուր հիմնադրամ:

Իր ելույթում նախագահն ընդգծել է, որ գագաթնաժողովի արդյունքներով որոշվել է Ադրբեջանում հիմնել Թյուրքական մշակույթի ժառանգության հիմնադրամ: Քոչվոր քաղաքակրթության կենտրոնի ստեղծումը հանդիսանում է ղրղըզական կողմի նախաձեռնությունը: Նազարբաևի խոսքերով` հաստատված են համապատասխան ֆինանսական փաստաթղթերը, ինչը, նրա խոսքերով, վկայում է փոխադարձ ինտեգրումը զարգացնելու իրենց պետությունների ձգտումը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20