Նոյեմբերյանից երեխաները տարհանվել են, Ջեյմս Ուորլիքն արձագանքել է

- in Կեղտոտ լվացք
Gyux

Aravot.am–ի փոխանցմամբ՝ Նոյեմբերյանից երեխաները տարհանվել են: Այսօր երեկոյան ադրբեջանական ռմբակոծությունից Նոյեմբերյանի Բերդավան գյուղում, իրենց տան մեջ զոհվել են գյուղի 40-ամյա բնակիչ Սոնա  Ռևազյանը և 90-ամյա Շուշան Ասատրյանը:

Բերդի տարածաշրջանի Պառավաքարում զոhվել է 82-ամյա Պայծառ Աղաջանյանը: Բերդավանի ռմբակոծու մբակոծությունից վնասվել է նոր նորոգված մշակույթի տունը, գյուղի առանձնատներ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում արձագանքել է հայ-ադրբեջանական հյուսիսարևելյան սահմանի լարված դրությանը:

Նա մասնավորապես գրել է, որ համանախագահները կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ հրադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ և կոչ են անում դադարեցնել հարձակումները և պատասխան գործողությունները:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը սեպտեմբերի 24-ին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և ականանետեր, ինչի հետևանքով ՀՀ Տավուշի մարզում կան զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում:

Spread the love