Ոչ մարտական գործողությունների տարածաշրջաններից ժամանած գաղթականները պետք Է հեռանան ԳՖՀ-ից

- in Միջազգային
Angela Merkel

Գաղթականները, որոնք ժամանել են ոչ մարտական գործողությունների տարածաշրջաններից, պետք Է հեռանան Գերմանիայից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 17-ին հայտարարել Է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը, որը ճառով հանդես Է եկել Մայնի Ֆրանկֆուրտում International Motor Show Cars ավտոսալոնի պաշտոնական բացմանը:

«Մենք պաշտպանության տակ կառնենք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, մանացածներին մենք պետք Է ասենք՝ դուք պետք Է հեռանաք Գերմանիայից»,- ասել Է Մերկելը դահլիճի ծափահարությունների ներքո:

Կանցլերի խոսքով՝ Գերմանիա ժամանած փախստականները ինտեգրացման կարիք ունեն, «դա մեր երկարաժամկետ խնդիրն Է»: Նա կոչ Է արել ավտոսալոնի մասնակիցներին, որոնց թվում են գերմանական խոշորագույն արտադրողները, «բարյացակամորեն վերաբերվել այդ մարդկանց եւ շանս տալ նրանց»: «Ի դեպ, ես գիտեմ, որ դուք դա անում եք, եւ ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել ձեզ դրա համար»,- հավելել Է կանցլերը:

Մերկելը նշել Է, որ միգրացիոն ճգնաժամը ներկայում առկա Է ոչ միայն Եվրոպայում, այլեւ ամբողջ աշխարհում: «Ուստի այժմ Եվրամիության համար հատկապես կարեւոր Է, որ մենք զարգացնենք մեր մրցունակությունը, ամրապնդենք ֆինանսական ձեռքբերումները, աշխատենք ապագայի համար»,-ասել Է կանցլերը:

Վերջին մեկ օրվա ընթացքում Գերմանիայում անօրինական միգրանտների թիվը աճել Է կրկնակի եւ սեպտեմբերի 16-ին կազմել 7266, սեպտեմբերի 17-ին հայտարարել Է ԳՖՀ-ի համերկրային ոստիկանությունը:

Տարածաշրջանային կառավարությունների ղեկավարների հետ Մերկելի սեպտեմբերի 15-ի հանդիպմանը որոշում Է ընդունվել փախստականների համար Գերմանիայում գրանցման եւ ընդունման նոր բաշխիչ կենտրոնների ստեղծման վերաբերյալ: Սեպտեմբերի սկզբից Գերմանիան ընդունել Է ավելի քան 100 հազար փախստականների:

ԳՖՀ-ի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելն ավելի վաղ հայտարարել Է, որ ապաստան փնտրող գաղթականների թիվն ընթացիկ տարում կարող Է հասնել 1 միլիոնի: Կանցլեր Մերկելը հայտնել Է գրեթե 800 հազար փախստականների մասին, որոնց պլանավորվում Է ընդունել մինչեւ տարեվերջ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20