Որդու սպանության վրեժը փորձել է լուծել՝ սպանողի տունը հրդեհելով

Dzernashxta

Լոռու մարզի Կուրթան գյուղում սեպտեմբերի 12-ին հրդեհ էր բռնկվել: Հրդեհվել էր Գևորգյանների տունը: Բարեբախտաբար համագյուղացիների կանչով ժամանած հրշեջները կարողացել էին ժամանակին հանգցնել կրակը:

Մեր տեղեկություններով, սակայն, հրդեհը պատահական չէր: Այն սերտորեն կապված է գյուղում շուրջ 2 շաբաթ առաջ տեղի ունեցած աղմկոտ ողբերգական մեկ այլ հանցագործության հետ:

Օգոստոսի 28-ին Կուրթանում դանակահարվել էր 16-ամյա Վարդան Գևորգյանը: Նույն օրը նա «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վնասվածքով» ընդունվել էր Ստեփանավանի հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով` մահացել էր: Ավելի ուշ պարզվել էր, որ Վարդանին դանակահարել էր 22-ամյա համագյուղացի Սեյրան Գևորգյանը:

Եվ մինչ իրավապահները քննում են անչափահասի սպանության հանգամանքները, սպանվողի հայրը որոշել է յուրովի վրեժխնդիր լինել որդուն սպանողից՝ հրդեհելով վերջինի տունը:

Մեր տեղեկություններով սպանված Վարդան Գևորգյանի հայրը՝ Վահան Գևորգյանը, այժմ ձերբակալված է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20