Պետք է տեսնել, թե ինչով են զբաղված էներգետիկ ոլորտի ընկերությունները Հայաստանում

Հայաստանի էներգետիկ ոլորտում ֆինանսական վիճակն անհրաժեշտ է բարելավել, որպեսզի պարտքի բեռը պետության վրա չմնա:

Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը՝ անդրադառնալով էներգետիկ համակարգում իրականացվող խորհրդատվությանն ու աուդիտին:

«Կարիք կլինի լրացուցիչ ուսումնասիրել սակագների ձևավորման համակարգը՝ համոզվելու համար, որ ոլորտի ընկերությունները զբաղված են իրենց բուն գործունեությամբ և չեն զբաղվում իրենց ոչ բնորոշ գործունեությամբ: Մենք էլ, դուք էլ նկատում ենք, որ ոլորտում պարտքեր են կուտակվում ու փոխանցվում են կառավարության վրա: Միշտ պարտքի դիմաց գույք է տրվել, բայց հիմա առանձնապես կապիտալ էլ չի մնացել, այդ փոխանցումը այլ ձևով կարող է տեղի ունենալ»,- նշեց նա:Հորթոնի խոսքով՝ ոլորտի բարեփոխումների նպատակը պետք է լինի իրավիճակի բարելավումը, որպեսզի պետությունը չշարունակի պարտքեր կուտակել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20