Պուտինը մտնում է պատերազմի մեջ

Putin

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնության խորհրդի քննարկմանն առաջարկություն Է ներկայացրել արտասահմանում Ռուսաստանի զորակազմի օգտագործմանը համաձայնության մասին որոշում ընդունելու վերաբերյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

«Ռուսաստանի նախագահ Վ. Վ. Պուտինը Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 102 հոդվածի առաջին մասի «դ» կետի հիման վրա ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդին առաջարկություն Է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության տարածքի սահմաններից դուրս ՌԴ զինված ուժերի զորակազմի օգտագործմանը համաձայնության մասին ՌԴ Դաշնության ժողովի Դաշնության խորհրդի որոշում ընդունելու վերաբերյալ՝ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների ու նորմերի հիման վրա», ասված Է հաղորդագրության մեջ:

ՌԴ Դաշնության խորհուրդը համաձայնություն Է տվել Ռուսաստանի նախագահին՝ երկրի զինված ուժերն օգտագործելու Սիրիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՏԱՍՍ-ին, լրագրողներին հայտարարել Է ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը:

«Դաշնության խորհուրդը 162 «կողմ» ձայնով միաձայն պաշտպանեց նախագահի դիմումը»,-հայտնել Է նա:

Իվանովը պարզաբանել Է, որ հարցը վերաբերում Է Սիրիային: Նա ընդգծել Է, որ խոսքը բացառապես ռազմաօդային ուժերի գործողության մասին Է, ցամաքային ուժերի օգտագործումը բացառված Է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20