Պուտինը չի հանդիպի Թուրքիայի արտգործնախարարի հետ

- in Միջազգային
Putin

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում հանդիպել Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ, ով այսօր այցելում է Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ Թուրքիայի արտգործնախարարի հետ բանակցելու է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լավրովի ու Սինիրլիօղլուի հանդիպումը պետք է տեղի ունենա Սոչիում, և որ նրանք մտադիր են քննարկել երկկողմ հարաբերություններին առնչվող արդիական թեմաներ, մասնավորապես՝ «Թուրքական հոսք» գազատարի կառուցման հարցը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20