Ռուսաստանի ազգային նոր գաղափարը. Հայաստանն ավելի է խրվում

Axjik

Ռուսաստանն ինչպես որ կա. Քաղաքական յուրաքանչյուր որոշում ընդունվում է իր ժամանակին, այլապես տեղի է ունենում տնտեսության ու քաղաքականության փլուզում։ Խորհրդային համակարգի փլուզումից հետո առաջացավ արդյունաբերության ու ֆինանսական համակարգի առաջնահերթ ոլորտների պահպանման խնդիրը, որի համար անհրաժեշտ էր քաղաքական կամք ու խնդրի պրոֆեսիոնալ ընկալում։

Անհրաժեշտ էր պահպանել պետական մասնակցությունն ու վերահսկողությունը տնտեսության մեջ, որոշումների ընդունման կոլեկտիվիստական մեթոդը, պլանավորման նոր միջոցները։ Այդ ամենն անհրաժեշտ էր անցումային փուլում, բնակչությանը ծանրագույն փորձության չենթարկելու համար։

Հետխորհրդային ողջ տարածքը հոշոտման հանձնվեց խոշոր ու մանր հանցագործներին, բոլոր նոր պետություններում։ Մտածեցին հիպերինֆլյացիան, որպեսզի իրականացնեն սեփականության վերաբաշխումը եւ ստեղծեն հարուստների ու աղքատների դասակարգեր։ Պարզվեց, որ ձեռնարկատերերի դասի մեծ մասը անպետք մարդիկ էին, որոնք ընդունակ չէին ժամանակակից շուկայական հարաբերությունների։

Սակայն այս ամենն անցյալում է, եւ հիմա Ռուսաստանում ու մյուս երկրներում ձեւավորվել է օլիգարխական կառավարում, ինչն այդ պետությունների իրավական ու տնտեսական հետամնացության կարեւորագույն գործոնն է: Այսինքն, եկել է զարգացման ժամանակը, սակայն դա տեղի չի ունենում, եւ ոչ միայն պատժամիջոցների եւ նավթի ու գազի գնանկման պատճառով:

Եկել է այս բացասական գործընթացներին արմատական հակազդեցության ժամանակը, բայց ի՞նչ կարող է առաջարկել ռուսական իշխող էլիտան: Առաջարկվել է «ներմուծման փոխարինում», ինչը դարձել է ոչ այնքան տնտեսական իրական քաղաքականություն, որքան քարոզչության տարր:

«Ներմուծման փոխարինումը» բավական ողջախոհ քաղաքականություն է, որն արդարացված է այնպիսի քաղաքական համակարգերում, ինչպիսին Չինաստանն է: Սակայն Չինաստանն ու շատ այլ երկրներ ադ քաղաքականությունը վարել են ոչ թե փակվելով, այլ հակառակը՝ ազգային շուկաները բացելով, պայմաններ ստեղծելով ազգային տնտեսության մրցունակության բարձրացմանն այլ երկրների մասնակցության համար:

Արտաքին շուկաները յուրացնելու հարցում արտադրանքի անընդունակությունը նշանակում է «ներմուծման փոխարինման» քաղաքականության այլասերում: Ենթադրենք «ներմուծման փոխարինում», սակայն դրա ի՞նչ պայմաններ կան:

Ռուսաստանում մասնավոր բավարար միջոցներ չկան այդ արտադրությունների զարգացման համար, որոնք խոշոր ներդրումների կարիք ունեն: Այդ պատճառով հարկ է պետական խոշոր ծախսեր կատարել, որը կհանգեցնի կայունացման հիմնադրամի ու բյուջետային միջոցների արագ սպառմանը: Բացի այդ, անհրաժեշտ են ժամանակակից տեխնոլոգիաներ, բայց որտեղի՞ց, երբ երկիրը մեկուսացման մեջ է:

Ռուսաստանում գրեթե բացակայում են ֆոնդային արտադրությունները, չկա հաստոցաշինություն, նյութերի վերամշակման սարքավորումներ: Ներմուծման փոխարինման ցուցադրական օրինակները, օրինակ քաղաքացիական ավիացիայի ասպարեզում, ցույց տվեց, որ ռուս արտադրողները բաղադրիչ մասերի կեսից ավելին (դա միայն պաշտոնական տվյալով) ստանում են արտասահմանից: Այլ կերպ չի էլ կարող լինել: Նման պայմաններում ներմուծման փոխարինումը դառնում է պարզապես կատակերգություն ու ցուցամոլություն:

Ռուսաստանը գործնականում կրկնում է ԽՍՀՄ փորձը, երբ մեկուսացվածության պայմաններում ստեղծվում էին անպետք ապրանքներ, անմրցունակ մեքենաներ ու սարքավորումներ: Ավտարկիայի ուժեղացման պայմաններում ռուսները հիմարություններ են փորձում անել, իրենց հանդիպակաց մեկուսացման զարգացման կապակցությամբ:

Հակապատժամիջոցների «հայելային» քաղաքականությունը վերջնականապես փլուզում է ներքին շուկան եւ տեխնոլոգիական հետամնացությունը հաղթահարելու հարցում սեփական արտադրության ընդունակությունը: Մեկուսացումը Ռուսաստանին ստիպում է օգտվել այնպիսի միջոցներից, ինչպիսին է զենքի մատակարարումն ագրեսորներին, կամ իրենց «գործընկերների» հակառակորդներին:

Այն պետությունները, որոնք իրենց հռչակել են Ռուսաստանի «գործընկեր», հայտնվել են միջազգային մեկուսացման մեջ եւ ձգտում են դուրս պրծնել այդ իրավիճակից: Հայաստանը հայտնվել է փակուղային իրավիճակում, նույնիսկ ոչ թե Ռուսաստանի վասալի, այլ գաղութի վիճակում: Ընդ որում, որքան ավելի է փորձում դուրս պրծնել այդ վիճակից, այնքան ավելի շատ է հայտնվում այլանդակ պայմաններում:

«Ներմուծման փոխարինումը» փոխարինել է «ռուսական աշխարհին» եւ դարձել ռուս ժողովրդի ազգային գաղափարը:

Ռուս փորձագետները ելքը տեսնում են ինստիտուցիոնալ բարեփոխումների մեջ: Թվում է տրամաբանական է: Բայց արդյոք ուշ չէ: Ամեն դեպքում, հարկ է փոխել ոչ միայն շատ բան խաղի կանոններում, այլեւ փոխել իշխող էլիտային:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ; www.lragir.am

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.