Սահմանին լարվածությունը լայնածավալ ռազմական գործողությունների չի վերածվի

- in Կարծիք
Paterazm

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածությունը լայնածավալ ռազմակակն գործողությունների չի վերածվի: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը:

Նրա կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունները սահմանին լարվածություն են ստեղծում հայ ժողովրդի մոտ խուճապ ու վախ առաջացնելու, իսկ ադրբեջանցիներին իրենց բանակի ուժը ցույց տալու համար: Ադրբեջանի իշխանություններն այդ քայլին դիմում են ադրբեջանական ազգին ցույց տալու համար, որ իրենք պատրաստ են պատերազմի: Սա նորություն չէ, նրանք միշտ էլ լարվածություն ստեղծում են սահմանին: Սա չի նշանակում, որ այդ ամենը կարող է լայնածավալ ռազմական գործողությունների վերածվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Տեր-Թադևոսյանը:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի ներսում էլ իրավիճակն անկայուն է, քանի որ այդ երկրում տարբեր կրոնների դավանող և լեզուներով խոսող ազգեր են ապրում, որոնք ամեն պահ կարող են ընդվզել: Արկադի Տեր-Թադևոսյանի կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի հետ սահմանին իրավիճակը լարված են պահում նաև Ադրբեջանի ներսում անկայուն իրավիճակի առաջացման վտանգը կանխելու համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20