Սոչիում ռուս հոգևորականն անարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Hogevorakan Terter

Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքի Լազարևսկի շրջանի եկեղեցու վանահայր Լազարը անսթափ վիճակում վիրավորել է հայ ժողովրդին և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս դեպքի վերաբերյալ իր վրդովմունքն է արտահայտել Սոչիի քաղաքային «Ժողովրդական հիշողություն» կազմակերպությունը, որի հայտարարությունը հրապարակել է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 16-ին վանահայր Լազարն ոգելից խմիչքի ազդեցության ներքո, իր սեղանակիցների հետ միասին Լազարևսկի շրջանի ԳոսՍորտՈւչաստոկ ավանում ծեծի է ենթարկել ազգությամբ ռուս մի բնակչի, և երբ տուժողին փորձել է պաշտպանել նրա հայազգի ընկերը, քահանան սկսել է հայհոյանքներ հնչեցնել հայ ժողովրդի հասցեին և անարգել է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Միջադեպը նկարահանված է բջջային հեռախոսով` բազմաթիվ ականատեսների ներկայությամբ:

«Համոզված ենք, որ այդ վանահայրը կրելու է ռուսաստանյան օրենսդրությամբ նախատեսված իր արժանի պատիժը: Սակայն, ինչպե՞ս է նա պատասխան տալու հայ ժողովրդի հասցեին հնչեցրած վիրավորանքների համար»,- հռետորական հարց է տալիս «Ժողովրդական հիշողություն» կազմակերպությունը` անհրաժեշտ համարելով քննարկման առարկա դարձնել վերը նշված քահանայի՝ հոգևորաՍ անի կոչմանն անհարիր գործողություններն ինչպես հայկական հասարակական կազմակերպություններում և Ռուսաստանի հայերի միությունում, այնպես էլ Ռուս ուղղափառ եկեղեցում:

Հոգևորականի գործողություններից տուժած 20-ամյա երիտասարդը տեղի ունեցածի վերաբերյալ համապատասխան հաղորդում է ներկայացրել տեղի ոստիկանություն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20