Ստեփանակերտում հաղթել է գործող քաղաքապետը

yntrutyun

ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում սեպտեմբերի 13-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթել է գործող քաղաքապետ Սուրեն Ալեքսանդրի Գրիգորյանը:

Այս մասին տեղեկացնում է Artsakhpress.am-ը: ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք էջի փոխանցմամբ՝ քվեարկությանը մասնակցած 15 434 ընտրողից 10 686-ը քվեարկել են Սուրեն Գրիգորյանի օգտին: Քաղաքապետի մյուս թեկնածուի՝ Արիս Արսենի Գրիգորյանի օգտին քվեարկել է 3 303 ընտրող:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.