Տաջիկստանում ահաբեկչությունը կազմակերպել է պաշտպանության նախարարի տեղակալը

- in Միջազգային
Democracy

Տաջիկստանում սեպտեմբերի 4-ին մի խումբ զինված մարդիկ ահաբեկչություն են կազմակերպել: Արդյունքում երկրի Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատում և Վախդատ քաղաքի ներքին գործերի բաժանմունքում զոհվել է 33 մարդ:

Հետաքրքիր է, որ չարագործներին ղեկավարել է պաշտպանության նախարարի տեղակալ Խալիմ Նազարզոդան: Հարձակվողների մոտ եղել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք: Նազարզոդայի տանը իրավապահները հայտնաբերել են մի ամբողջ զինապահեստ:

Ներկայում ձերբակալվել է խմբավորման 5 անդամ, իսկ մնացածը Նազարզոդայի հետ թաքնվել են: Նշենք, որ նրա խմբում եղել է 135 դեսանտային, իսկ 25 զինվորական, ովքեր հրաժարվել են նրանց միանալուց, գնդակահարվել են:

Spread the love